Գերմանական «Վերդերի» կիսապաշտպան Միլոտ Ռաշիցան մոտ է ԱՊԼ տեղափոխվելուն, հաղորդում է Mirror-ը:
«Վեստ Հեմը» պաշտոնական առաջարկով դիմել է Կոսովոյի հավաքականի ֆուտբոլիստի ձեռք բերելու համար:
Ավելի վաղ նշվում էր, որ «Լայպցիգը», «Լիվերպուլը» և «Միլանը» նույնպես հետաքրքրված են Ռաշիցայով:
Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայի այս մրցաշրջանում դարձել է 8 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: