Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունը կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված դադարից հետո առաջինն է եվրոպական թոփ-5 լիգաներից, որը վերսկսվում է։
Առաջնությունը վերսկսվելու է մայիսի 16-ից։
Ակումբները շարունակում են մարզումները՝ նախապատրաստվելով մցրաշրջանի վերսկսմանը։ «Բորուսիա» Մյունխենգլադբախի երկրպագուները հնարամիտ քայլի են դիմել։ Նրանք իրենց դեմքով լուսանկարներ են տեղադրել տղել ստադիոնի տրիբունաներում, ինչը մարդկանց ներկայության պատրանք է ստեղծում։