ՖԻՖԱ-ն այսօր՝ ապրիլի 9-ին, թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքերն ու վարկանիշի 102-րդ տեղն է զբաղեցնում:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած դադարի արդյունքում թիմերի դիրքերն ու ցուցանիշները գրեթե չեն փոխվել: Ամենաշատ փոփոխությունները՝ միավորների տեսանկյունից, կրել են Բելառուսը, վաստակելով 3 միավոր, և Ուզբեկստանը՝ նույնքան կորցնելով:
Հարավային Սուդանը մեկ հորիզոնականով բարելավել է դիրքերը: Վերջին անգամ վարկանիշի թարմացումից ի վեր՝ ազգային թիմերը 4 խաղ են անցկացրել:
ՖԻՖԱ-ի վարկանիշի լավագույն 10-յակն այս տեսքն ունի՝
1. Բելգիա (1765 միավոր)
2. Ֆրանսիա (1733)
3. Բրազիլիա (1712)
4. Անգլիա( 1661)
5. Ուրուգվայ (1645)
6. Խորվաթիա (1642)
7. Պորտուգալիա (1639)
8. Իսպանիա (1636)
9. Արգենտինա (1623)
10. Կոլումբիա (1622)
102. Հայաստան (1213)