«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է զգալիորեն ավելի արդյունավետ հանդես գալ։
«Մարկուս Ռեշֆորդն ի վիճակի է յուրաքանչյուր մրցաշրջանում 25-ից 35 գոլ խփել:
Նա ունի ռեսուրսներ դա անելու համար: Ես 100 տոկոսով վստահ եմ դրանում»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում անգլիացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում, դարձել 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Անցած ամառ նա երկարաձգեց պայմանագիրը թիմի հետ մինչև 2027/28 մրցաշրջանի ավարտը։