Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Իսպանիայի առաջնությունում առաջիկա հաղթանակի մասին.
«Ռեալը» լավ է խաղում և շատ է պրեսինգի դիմում։ Ինձ դուր է գալիս այս թիմը: Սան Սեբաստիանում հաղթելը հեշտ չէր։ Մենք տպավորիչ կազմ ունենք։
Մենք պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում։ Լա Լիգայում հաղթելու համար մնացել է չորս միավոր, և մենք շատ մոտ ենք դրան»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
33 տուրից հետո «Ռեալը» 84 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղը զբաղեցնում է «Բարսելոնան» (70 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Ժիրոնան» (68 միավոր):