48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում մեր մարզիկը պարտության է մատնել տանտերերի՝ Սերբիայի ներկայացուցիչ Ռադե Յոկսիմովիչին, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
35-ամյա մարզիկը առաջին անգամ է դուրս գալիս Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
Ոսկե մեդալի համար պայքարում մեր մարզիկը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ, մեր հայրենակից Էդմոնդ Խուդոյանի հետ: