«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն այժմ հանդես է գալիս Սաուդյան «Ալ-Նասրում», անգլիական ակումբում խաղալու իր կանոններն է թելադրել «կարմիր սատանաների» նախկին մարզիչ Ռալֆ Ռանգնիկին։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ պորտուգալացի հարձակվողը Ռանգնիկին ասել է, որ պետք է մասնակցի հինգ հանդիպումներից չորսին։ Միաժամանակ Ռոնալդուն ավստրիացի մասնագետին թույլ է տվել ընտրել, թե կոնկրետ որ հանդիպմանն ինքը չի ներգրավվի։ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը նաև ընդգծել է, որ չի նստի պահեստայինների նստարանին այն հանդիպումներում, որոնց չի մասնակցում, քանի որ նախընտրում է մնալ տանը և դիտել հանդիպումը հեռուստացույցով։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձավ 2021 թվականի ամռանը և «կարմիր սատանաների» կազմում խաղաց մինչև 2022 թվականի աշուն։