Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ատալանտան» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»՝ 4-1։
Տանտերերին հաղթանակ պարգևեցին Տեն Կոպմայներսի (8-րդ րոպե), Ջանլուկա Սկամակայի (75-րդ), Ադեմոլա Լուկմանի (90+5-րդ) և Մարիո Պաշալիչի (90+8-րդ) գոլերը: Հյուրերի միակ գոլը 68-րդ րոպեին խփեց Լուկաս Մարտինեսը։
«Ֆիորենտինան» 53-րդ րոպեից խաղում էր 10 հոգով․ կարմիր քարտ ստացավ Նիկոլա Միլենկովիչը։
Առաջին խաղում «Ատալանտան» 0-1 հաշվով պարտվել էր «մանուշակներին»։ Այսպիսով, Բերգամոն ներկայացնող թիմը հաղթեց ընդհանուր 4-2 հաշվով և դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակիչ: Եզրափակիչում Ջան Պիերո Գասպերինիի թիմը կհանդիպի «Յուվենտուսին»։