Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում ընդունել է ԲԿՄԱ-ին և 1:0 հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման միակ գնդակը խաղի 32-րդ րոպեին հեղինակել է բրազիլացի պաշտպան Պաբլո Սանթոսը՝ խփելով իր առաջին գոլը հայկական թիմի կազմում: Անկյունայինի խաղարկումից հետո Պաբլոն գլխի հարվածով է գրավել մրցակցի դարպասը:
Այս հաղթանակից հետո «Նոան» 65 միավորով շարունակում է գլխավորել ՀՊԼ մրցաշարային աղյուսակը, իսկ ԲԿՄԱ-ն, որը մեկ խաղ պակաս է անցկացրել, 24 միավորով վերջին՝ 10-րդ տեղում է: