Այսօր՝ ապրիլի 19-ին, կկայանա Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի 24-րդ տուրի հանդիպումը, որում կհանդիպեն «Կրասնոդարն» ու Վորոնեժի «Ֆակելը»։ Խաղը կկայանա Կրասնոդարի մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում դուրս կգա խաղադաշտ, իսկ պաշտպան Գեորգի Հարությունյանը խաղի կսկսի պահեստայինների նստարանից:
«Կրասնոդար». Սաֆոնով, Կայո, Ալոնսո, Օլասա, Սպերցյան, Կրիվցով, Կադի, Կաստանյո, Կորդոբա, Օլուսեգուն, Սա.