Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը երկրորդ տարին անընդմեջ բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված Եվրոպայի առաջնությունում։
87 կգ քաշայինների պայքարում Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (105+122) կանգնեց պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Հայ մարզուհին պոկում վարժությունում էլ նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում գրավեց 5-րդ տեղը:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը երկամարտի 227 կգ (103+124) արդյունքով երկամարտում ցույց է տվել չորրորդ արդյունքը։
Նշենք՝ 36-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանը հրում վարժության իր վերջին մոտեցումից հետո հանեց մարզակոշիկները, համբուրեց ծանրաձողն ու շնորհակալություն հայտնեց երկրպագուներին՝ չկարողանալով զսպել արցունքները։
Այսօր ավելի վաղ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցահարթակ էր դուրս եկել Եվրոպայի բրոնզե մեդալակիր Պետրոս Պետրոսյանը: Վերջինս առաջին մոտեցման ժամանակ ձախ արմունքկի վնասվածք է ստացել և լքել պայքարը։