Հայտնի է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի խաղարկությունների շարունակման տարբերակներից մեկը:
ՈւԵՖԱ-ն կարող է անցնել «Չորսի եզրափակիչ» ձևաչափին: Նախագիծը քվեարկության կդրվի երեքշաբթի՝ կազմակերպության համաժողովի ընթացքում:
Նախագծի համաձայն, մրցաշարի կիսաեզրափակիչները կանցկացվեն մեկ խաղով՝ չեզոք դաշտում, ինչից հետո այնտեղ էլ տեղի կունենա եզրափակիչը: Այսպիսով, կիսաեզրափակիչ ու եզրափակիչ փուլերի անցկացման համար 4 օր կպահանջվի: Չեմպիոնների լիգայի խաղերը կանցկացվեն Ստամբուլում, իսկ Եվրոպա լիգայի վճռորոշ խաղերը՝ Գդանսկում:
Հիշեցնենք՝ մարտի 13-ին ՈւԵՖԱ-ն դադարեցրել է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի խաղարկությունները կորոնավիրուսի պատճառով: