Բրազիլական «Բոտաֆոգոյի» կոմերցիոն փոխտնօրեն Ռիկարդո Ռոտեմբերգը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Յայա Տուրեի հնարավոր տրանսֆերի մասին, հաղորդում է O Globo-ն:
«Մենք խոսել ենք Տուրեի և նրա գործակալի հետ: Բրազիլիա տեղափոխությունը լուրջ քայլ է, որը պետք է քննարկել:
Տուրեն ասաց, որ ուզում է խաղալ մեր թիմում, բայց նա ընտանիք ունի և պետք է համաձայնեցնի այդ որոշումը նրանց հետ:
Բանակցությունները այժմ դադարեցված են, սակայն, մեր դռները միշտ էլ բաց են Յայայի համար»,- ասել է Ռոտեմբերգը:
Հիշեցնենք, որ նրա վերջին ակումբը չինական «Ցինդաոն» էր:
Հավելենք, որ վերջերս «Բոտաֆոգո» է տեղափոխվել «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Կեյսուկե Հոնդան: