Ջանի Ինֆանտինոն վերընտրվել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ։ Նրա պաշտոնավարման ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականը։
Հինգշաբթի Կիգալիում (Ռուանդա) ՖԻՖԱ-ի 73-րդ կոնգրեսում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ։ Այդ պաշտոնի միակ թեկնածուն Ինֆանտինոն էր։
52-ամյա շվեյցարացին ՖԻՖԱ-ն գլխավորում է 2016 թվականից։ 2019 թվականին նա նույնպես վերընտրվել է առանց այլընտրանքի։