Հունգարիայի առաջնության 29-րդ տուրում «Ֆերենցվարոշը» 2-1 հաշվով առավելության հասավ «Ույպեշտի» նկատմամբ և նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը։
Բուդապեշտը ներկայացնող ակումբը վաստակեց 62 միավոր և ժամանակից շուտ անհասանելի դարձավ իրեն հետապնդող թիմերի նկատմամբ։ Սա ակումբի 33-րդ չեմպիոնությունն է, ինչը հունգարական ֆուտբոլի ռեկորդ է։
Հիշեցնենք, որ «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչն է Ռուսաստանի հավաքականը նախկինում գլխավորած Ստանիսլավ Չերչեսովը։ 58-ամյա մասնագետի կարիերայում սա երրորդ տիտղոսն էր։ Նախկինում Չերչեսովը տիտղոսակիր էր դարձել Վարշավայի «Լեգիայի» գլխավոր մարզչի պաշտոնում։