Հայաստանի ձյուդոյի հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանի Գորի քաղաքում:
Գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ թիմը մարզումները կշարունակի մինչև մարտի 24-ը: Այնուհետև մասնակիցներից հինգը ՝ Մարտին Բադալյանը / 60 կգ /, Դավիթ Աբրահամյանը , Ստյոպա Դարբինյանը / երկուսն էլ ՝ 66 կգ /, Արտակ Թորոսյանը և Անդրեաս Հարությունյանը / երկուսն էլ ՝ 73 կգ / կմեկնեն Աթենք և կներգրավվեն մարտի 26 –ին սկսվող Եվրոպայի երիտասարդ ձյուդոիստների գավաթի խաղարկությունում:
Ավարտից հետո տղաները կմնան մրցավայրում և կմասնակցեն մարզական ճամբարի եռօրյա պարապմունքներին:
ՀՀ երիտասարդական թիմին Աթենք կուղեկցի մարզիչ Դավիթ Խաչատրյանը: