Լեո Մեսսին ու Նեյմարը, որոնք բաց թողեցին ՊՍԺ-ի երեկվա՝ «Բրեստի» դեմ արտագնա հանդիպումը (2-4), մեկնել են Իսպանիա՝ հյուր իրենց նախկին խաղընկեր Լուիս Սուարեսին, որն այս պահին հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում:
Mundo Deportivo-ի հաղորդմամբ, լրագրողները նրանց նկատել են Բարսելոնայում:
Հիշեցնենք, որ Մեսսին առայժմ ոչ մի հանդիպում չի անցկացրել ՊՍԺ-ի կազմում: