Լա լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Կադիսը» հանդիպեց «Աթլետիկոյին» (2-3):
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը: Մեկական գնդակ էլ հեղինակեցին Սաուլը և Կոկեն:
«Կադիսի» կազմում էլ դուբլ ձևակերպեց Ալվարո Նեգրեդոն:
Այսպիսով, «Աթլետիկոն» վաստակեց 50 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: