Գերմանիայի Բունդեսլիգայի 16-րդ տուրում «Ունիոն Բեռլինն» ընդունել էր «Հոֆենհայմին»:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը խաղը սկսեց մեկնարկային րոպեներից ու խաղաց 85 րոպե:
Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: Երկրորդ կեսի սկզբում Բեբուն հեռահար հարվածով առաջ մղեց հյուրերին: 91-րդ րոպեին Բաումգարտները երկրորդ գնդակն ուղարկեց տանտերերի դարպասն ու ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ 2:0:
Այս խաղից հետո «Հոֆենհայմը» 24 միավորով 8-րդ հորիզոնականում է, իսկ «Ունիոն Բեռլինը» 20 միավորով 11-րդն է: