Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Գալաթասարայի» դեմ կայանալիք հանդիպմանն ընդառաջ պատասխանել է լրագրողների հարցերին։
«Այն, ինչ տեղի է ունեցել, արդեն անցյալում է։ Ֆուտբոլն այդպիսին է։ Հաջողությունները մնում են անցյալում։ Այդպիսիսն է կյանքը։ «Ռեալի» հետ մեր հաջողությունները արդեն անցյալում են։
Չեմ կարող ասել, որ ինձ վրա չի ազդում այն, որ լրագրողները խոսում են իմ մասին։ Ազդում է, բայց ես միշտ փորձում եմ դրական մտքեր ունենալ։ Ես ուզում եմ հավերժ մնալ «Ռեալում»։ Մեզ վրա միշտ ճնշում է լինելու։ Մենք շատ լավ գիտենք իրավիճակը խմբում, բայց ամեն ինչ շարունակվելու է մինչև խմբային փուլի ավարտը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Գալաթասարայ» — «Ռեալ» հանդիպումը կկայանա վաղը և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։