Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբից։
ՊՍԺ-ից ու «Արսենալից» բացի կոլումբիացի ֆուտբոլիստի ծառայություններով սկսել է հետաքրքրվել նաև «Ինտերը»։ «Ներաձուրիները» նախատեսում են Խամեսին ձեռք բերելու քայլեր ձեռնարկել ամռանը։
Ինչպես տեղեկացնում է La Repubblica-ն, մադրիդյան կողմը ցանկանում է ֆուտբոլիստի տրանսֆերից վաստակել մոտ 50 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խամեսի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Արսենալը», սակայն ֆուտբոլիստը ավելի նախատեսում է տեղափոխությունը ՊՍԺ կամ էլ «Ինտեր»։