ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության 2-րդ տուրում Էստոնիայի հավաքականին սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթելուց հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնաբանել է ընտրանու առաջին հաղթանակը նոր մրցափուլում։
«Ես շնորհավորեցի մեր տղաներին հաղթանակի կապակցությամբ։ Բոլորը լավ խաղացին։ Շատ լավ կոլեկտիվ ունենք և խաղացինք համամբված։ Մենք դուրս էինք եկել խաղադաշտ միայն հաղթանակի համար։ Կարծում եմ՝ լավ հանդես եկանք։ Հիմա պետք է պատրաստվենք հաջորդ խաղին։ Հանդիպումը 90 րոպե է, և դա բաղկացած է տարբեր փուլերից։ Կարծում եմ մեր թիմը երկու խաղակեսերում էլ հավասարակշռված ֆուտբոլ էր խաղում։
Արտակ Գրիգորյանը հարված էր ստացել, բայց նա առաջատարի բնավարությունն ունի և շարունակեց խաղալ։ Նրա հետ կապված ոչ մի խնդիր չկա հիմա։ Արման Հովհաննիսյանը մեկնարկայինում էր, քանի որ այդպես նպատակահարմար գտա։ Կարող եմ ասել, որ շատ լավ հանդես եկավ։ Եթե նախկինում անհանգստացած էինք ձախ եզրի համար, հիմա այնտեղ կա Սերոբ Գրիգորյան, ով շատ հուսալի է գործում։ Չէի ցանկանա խոսել առանձին ֆուտբոլիստների մասին, սա ամբողջ թիմի հաղթանակն է։
Խոսելով Վահան Բիչախչյանի նորամուտի մասին, Կապառոսն ասաց․ Մեր փոխարինողները թարմացրեցին մեր խաղը։ Կարելի է ասել, որ լավ մտան խաղի մեջ։ Վահանը տաղանդավոր տղա է և մեծ ապագա ունի։ Նրա պես ֆուտբոլիստները հայկական ֆուտբոլի ապագան են։
»