Եվրոպական ֆուտբոլային աշխարհի ուշադրության կենտրոնն այսօր Քյոլնում է , որտեղ կկայանա Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը: Այս տարի՝ եվրոպական ակումբային ֆուտբոլի նշանակությամբ 2-րդ գավաթի համար կպայքարեն իսպանական «Սևիլյան» և իտալական «Ինտերը»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
«Սևիլյա»՝ Բոնո, Ռեգուլիոն, Դիեգո Կառլոս, Կոունդե, Նավաս, Ֆերնանդո, Ջորդան, Բանեգա, Սուսո, Դե Յոնգ, Օկամպոս
«Ինտեր»՝ Հանդանովիչ, Դե Վրիջ, Գոդին, Բաստոնի, Բարելա, Դ՛Ամբրոզիո, Բրոզովիչ, Գալիարդինի, Յանգ, Մարտինես, Լուկակու
Ուղիղ եթերն ՝ այստեղ.