Մադրիդի «Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարիերան կարող է շարունակել Ֆրանսիայի առաջնությունում, հայտնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ,գործակալ Ժորժե Մեդեշը ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է ֆրանսիական ՊՍԺ-ին: Հաղորդվում է, որ «Արքայական ակումբը» կոլումբացու համար ցանկանում է 35 մլն եվրո ստանալ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոդրիգեսի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Աթլետիկոն», «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Էվերթոնը» և «Վուլվերհեմփթոնը»:
Խամես Ռոդրիգեսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 32 մլն եվրո: Իսպանիայի առաջնության ավարտված մրցաշրջանում 29-ամյա կիսապաշտպանը 8 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: