Անգլիական «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է թիմի բրազիլացի կիսապաշտպան Վիլիանի հնարավոր տրանսֆերի մասին, հաղորդում է Goal-ը:
«Գոհ եմ Վիլիանի ցուցադրած խաղից: Նա հրաշալի ֆուտբոլիստ է, ում չեմ ցանկանում կորցնել:
Նա պետք է որոշի, թե որտեղ է շարունակելու իր ֆուտբոլային կարիերան»,- ասել է Լեմպարդը:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» լրջորեն հետաքրքրված է Վիլիանի ծառայություններով: