«Բետիսի» պաշտպան Աիսա Մանդին կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Marca-ն գրում է, որ անդալուսիական ակումբի կենտրոնական պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»:
«Կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը տպավորված է ալժիրցի պաշտպանի խաղով:
Մանդին հնարավոր է համալրի «Լիվերպուլի» շարքերը, քանի որ ԱՊԼի չեմպիոնները ցանկանում են ուժեղացնել պաշտպանության կենտրոնը Դեյան Լովրենի հեռանալուց հետո: