«Նյու-Յորք Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Դոմենեկ Տոռենտն այսօր կգլխավորի «Ֆլամենգոն»:
58-ամյա իսպանացին հայտնի է որպես Պեպ Գվարդիոլայի օգնական «Մանչեսթեր Սիթիում», «Բավարիայում» ու «Բարսելոնայում»:
Marca-ի տվյալների համաձայն՝ Ռիո դե Ժանեյրոն ներկայացնող ակումբը Գվարդիոլայի երաշխավորությամբ՝ կես տարվա պայմանագիր կկնքի Տոռենտի հետ:
«Ֆլամենգոյի» նախկին գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը վերջերս վերադարձել էր «Բենֆիկա»: