«Ինտերը» սկսել է բանակցությունները «Տոտենհեմի» հետ կիսապաշտպան Տանգի Նդոմբելեի տրանսֆերի շուրջ: Ինչպես իր կայքում հայտնել է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, միլանցիները պատրաստ են հրաժարվել իրենց պաշտպան Միլան Շկրինյարից՝ հանուն 23-ամյա ֆրանսիացու:
Հունիսի վերջին Տանգին ասել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, որ այլևս չի ցանկանում աշխատել նրա ղեկավարության ներքո:
Նդոմբելեն «Տոտենհեմին» միացել է 2019-ի ամռանը «Լիոնից» 63 միլիոն ֆունտի դիմաց՝ նոր տրանսֆերային ռեկորդ սահմանելով լոնդոնցիների համար: «Տոտենհեմի» կիսապաշտպանի պայմանագիրը գործում է մինչև 2025-ը: