ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է մրցաշրջանի մնացած մասի մասին ու գնահատել իր արդյունավետությունը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 31-ին, փարիզեցիները Լիգայի Գավաթի շրջանակում մրցելու են «Լիոնի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:10-ին:
«Առջևում մեզ 4 եզրափակիչ է սպասվում: Յուրաքանչյուր խաղ որոշիչ է լինելու, դա եզրափակիչ է, և հենց այդպես էլ մենք դրան վերաբերվում ենք: Մենք միշտ խաղում ենք հաղթելու համար:
Գոհ եմ իմ ցուցանիշից: Ակնհայտ է, որ թիմի ինքնավստահությունն ազդում է իմ ելույթների մակարդակի վրա, այնպես որ, ես ավելի քան բավարարված եմ:
Անհատական ելույթների ու թիմի ուժի միավորումը մեզ տիտղոսների կհասցնի»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում Diario Sport-ը: