«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բրազիլական ծագումով պորտուգալացի կիսապաշտպան Ջեֆերսեն Ֆերնանդես Մաչեդոյի հետ (Պերդիգաո):
29-ամյա ֆուտբոլիստը 2011-ից հանդես էր գալիս Պորտուգալիայի առաջնությունում, ներկայացրել է «Բրագայի» երկրորդ թիմը, Բարձրագույն խմբի «Բոավիշտա» և «Շավիշ» ակումբները:
Պերդիգաոն արդեն իր նորամուտը նշել է «Ալաշկերտի» կազմում` նախօրեին կայացած «Վանի» դեմ ստուգողական խաղում:
Պերդիգաոն «Շավիշում» հանդես է եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանի հետ։