«Յուվենթուսի» ղեկավարությունը հնարավոր է պաշտոնանկ անի թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին, եթե 34-րդ տուրում «բիանկոներիները» պարտվեն «Լացիոյին», հաղորդում է Calciomercato-ն։
Անցած տուրում «Յուվենթուսը» բաց թողեց հաղթանակը «Սասուոլոյի» դեմ խաղում (3-3)։ Հաղորդվում է, որ թուրինյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է Սարիի կատարած աշխատանքից։ 61-ամյա մասնագետը կարող է հեռացվել, եթե «Յուվեն» չհաղթի 4-րդ խաղում անընդմեջ։
Սարիի հեռացման դեպքում, մինչև մրցաշրջանի ավարտը թիմը կղեկավարի երկրորդ թիմի մարզիչ Լամբերդո Ջաուլին։
Սարին գլխավորում է «Յուվենթուսը» 2019 թվականի հունիսից։ «Յուվենթուսը» 2-րդ տեղով ընթացող «Ատալանտայից» առաջ է 7 միավորով։