Ավելի վաղ հայտնել էինք, որ 18-ամյա կիսապաշտպան Ադիլ Աուշիշը լքել է ՊՍԺ-ն պայմանագրի ժամկետի ավարտից հետո:
Նա ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել ֆրանսիական մեկ այլ ակումբի՝ «Սենտ Էտիենի» հետ։

Աուշիշը ՊՍԺ-ի ակադեմիայի սան է: Նա թիմի հիմնական կազմում հանդես է գալիս 2019 թվականի օգոստոսից: Հունվարին նա գոլի հեղինակ դարձավ գավաթային խաղու ՝ դառնալով փարիզյան ակումբի պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ գոլի հեղինակը: Ընդհանուր առմամբ, նա ՊՍԺ-ի հիմնական կազմում անցկացրել է երեք հանդիպում:
Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում Աուշիշը դարձել էլավագույն ռմբարկուն՝ 5 խաղում խփելով 9 գոլ, իսկ Ֆրանսիայի հավաքականը գրավել է մրցաշարի 3-րդ տեղը: