Այսօր մեկնարկեց Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրը։ «Վիտորիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Արսենալին»։
Ունաի Էմերիի թիմը հյուրընկալվելիս չկարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ «Զինագործների» կազմում հանդիպման 81-րդ րոպեին աչքի էր ընկել Շկոդրան Մուստաֆին։ «Արսենալը» մինչև խաղի ավարտը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը։ 90+1 րոպեին Բրունո Դուարտեն հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Արդյունքում՝ 1-1։
Այս արդյունքից հետո «Արսենալը» միավորների քանակը հասցնում է 10-ի և շարունակում է գլխավորել F խմբի մրցաշարային աղյուսակը։ «Վիտորիան» առաջին միավորն է վաստակում այս հանդիպումից հետո։