Vbet Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչում միմյանց դեմ մրցում են «Նոան» և «Արարատ-Արմենիան»։
Առաջին կեսից հետո Վարդան Մինասյանի սաները հաղթում են 4-1 հաշվով։ «Արարատ-Արմենիան» լրջագույն հայտ է ներկայացնում գավաթը նվաճելու համար։
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց Ուգոչուկվու Լուիս Օգանան։ 24-րդ րոպեին Ալան Տատաևը խաղընկերոջից եկած անդրադարձից հետո գրավեց սեփական դարպասը։ 29-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Յուսուֆ Օտուբանջոն։
39-րդ րոպեին Մաքսիմ Մայրովիչը կրճատեց հաշվի տարբերություն, սակայն երկու րոպե անց Լուիս Օգանան դուբլ գրանցեց։ Առաջին կեսից հետո «Արարատ-Արմենիան» հաղթում է 4-1 հաշվով։