Daily Mail- ը հայտնում է, որ ՊՍԺ-ն հետաքրքրություն է ցուցաբերում «Նյուքասլի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ալեն Սեն-Մաքսիմենի նկատմամբ:
Ֆուտբոլիստը հիանալի մարզավիճակում է և բավականին լավ մրցաշրջան է անցկացնում, եվրոպական շատ ակումբներ ակտիվորեն հետաքրքրված են ֆրանսիացի ֆուտբոլիստով:
Հիշեցնենք, որ Սեն-Մաքսիմինը «կաչաղակների» կազմում հանդես է գալիս 2019 թվականից:
Ավելի վաղ 17-ամյա կիսապաշտպան Ադիլ Աուշիշը լքել է ՊՍԺ-ն պայմանագրի ժամկետի ավարտից հետո: