«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակը (4-0):
«Նրանք հիանալի էին ամբողջ մրցաշրջանում, իսկ մենք ուզում էինք լավ խաղ ցուցադրել նրանց դեմ: Նոր մրցաշրջանը սկսվեց այսօր, և մենք լավ աշխատանք կատարեցինք: Թիմը փոխվում և զարգանում է: Ես հավատում եմ, որ ապագայում մենք կունենանք ևս մի քանի հիանալի խաղացողներ»,-Ստերլինգի խոսքերն է փոխանցում Goal.com-ը: