Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցել է «Ուրարտուի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման միակ գնդակը գրանցվել է առաջին կեսի վերջնամասում. 41-րդ րոպեին Ժոզեֆ Ադահ Օմա սուր անկյան տակ կատարած գեղեցիկ հարվածով բացել է հաշիվն ու փաստացի՝ ձևակերպել խաղի վերջնահաշիվը:
Այս հաղթանակի շնորհիվ «Փյունիկն» իր միավորների թիվը հասցրել է 26-ի և անցումային խմբում երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 4 միավորով զիջելով «Ուրարտուին»:
Ի դեպ, «Ուրարտուի» համար սա վերջին հանդիպումն էր ընթացիկ առաջնությունում: