«Բոկա Խունիորսի» հարձակվող Կարլոս Տևեսը կարող է վերադառնալ Եվրոպա:
Tribalfootball-ը հայտնում է, որ 36-ամյա հարձակվողը մերժել է արգենտինական ակումբի՝ պայմանագիրը երկարաձգելու առաջարկը: Տևեսը նշել է, որ ցանկանում է վեցամսյա պայմանագիր ստորագրել «Վեսթ Հեմի» հետ, որտեղ նա սկսել է իր եվրոպական կարիերան:
Հիշեցնենք, որ Կառլոս Տևեսը 2006-ին տեղափոխվեց «Վեսթ Հեմ» ՝ «Կորինտիանսից», իսկ մեկ տարի անց հարձակվողին հրավիրեցին «Մանչեսթեր Յունայթեդ»: