Իտալական «Ա» սերիայի վերադարձը հաղթական էր «Միլանի» համար:
Պիոլիի թիմն առաջին խաղակեսում կարողացավ մեկ գնդակի առավելություն ստանալ: 26-րդ րոպեին Չալհանօղլուի փոխանցումից հետո հաշիվը բացեց Կաստիլյեխոն: 36-րդ րոպեին «Լեչչեն» հավասարեցրեց հաշիվը, սակայն VAR-ը չեղարկեց գոլը: Երկրորդ խաղակեսի 9-րդ րոպեին Մանկոսուն 11 մետրից դիպուկ էր՝ 1-1, սակայն 1 րոպե անց Բոնավենտուրան ևս մեկ անգամ «Միլանին» հաշվի մեջ առաջ մղեց: 57-րդ րոպեին «ռոսոներին» մեծացրեց առավելությունը. արագ հակագրոհի արդյունքում Ռեբիչը, մեն-մենակ մնալով մրցակցի դարպասապահի դիմաց, խփեց իր թիմի երրորդ գոլը: 72-րդ րոպեին Լեաո Ռաֆայելր հաշիվը դարձրեց խոշոր՝ 4-1:
Այս խաղից հետո «Միլանը» 39 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Լեչչեն» 25 միավորով մնաց 18-րդ տեղում: