«Միլանի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը «Լեչչեի» հետ խաղի համար։
Իտալիայի Ա Սերիայի առաջնության 27 տուրի «Լեչչե»-«Միլան» հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 21։30-ին։

Այս խաղից առաջ միլանցիները 36 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը, իսկ «Լեչչեն» 25 միավորով 18-րդն է։