«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է թուրինցիների կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի մասին։
«Մարզման ժամանակ վե՞ճ մեր միջև։ Կեղծ լուրեր են։
Նա այն խաղացողներից մեկն է, որոնց այս մրցաշրջանում ամենից շատ եմ դաշտ դուրս բերել։ Պետք է հենվեմ Պյանիչի վրա, որովհետև նա որոշիչ դեր է կատարում երեք կիսապաշտպաններով սխեմայում»,- Սարիի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բոսնիացին հետաքրքրված է «Բարսելոնա» տեղափոխությամբ։