Չորեքշաբթի, հունիսի 17-ին, կայացավ Իտալիա-2019/20-ի գավաթի խաղարկության եզրափակիչը`«Նապոլի» – «Յուվենտուս»: Հանդիպումը կայացավ Հռոմում ՝ Օլիմպիական մարզադաշտում, որտեղ Ջենարո Գատուզոյի թիմը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց 4-2 հաշվով:
«Նապոլիի» համար սա ակումբի պատմության մեջ Իտալիայի գավաթի խաղարկությունում 6-րդ հաղթանակն է և 2014 թվականից ի վեր առաջին գավաթը: Ինչպես էին Նեապոլում տոնում թիմի հաղթանակը՝ ֆոտոանդրադարձում։
📷 «Նապոլիի» ֆուտբոլիստները՝ Միլիկի հաղթական հարվածից հետո:

📷 «Նապոլիի» ֆուտբոլիստները` գավաթային հաղթանկը տոնելիս:

📷 Գատուզոյի համար այս գավաթը առաջինն էր մարզչական կարիերայում: Դա անելու համար նրան անհրաժեշտ էր 17 հանդիպում նեապոլիտանական ակումբի գլխավորությամբ:

📷 Ֆուտբոլիստների շնորհակալությունը՝ գլխավոր մարզչին։

📷 Ռոնալդուի գալուց ի վեր «Յուվենտուսը» չի կարողանում հաղթել Իտալիայի գավաթը

📷 Խաղից հետո հազարավոր երկրպագուներ դուրս էին եկել Նեապոլի հրապարակ

📷 Մարդիկ լողում էին շատրվաններում և վառում ճայթրուկներ








📷 Լուսանկարները՝ Global Look Press-ից