«Ուրարտուի» ավագ Արամ Բարեղամյանի համար Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի` «Գանձասար-Կապանի» հետ արտագնա խաղը կլինի 180-րդը երևանյան թիմի կազմում: Այս մասին հայտնում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը:
32-ամյա ֆուտբոլիստը կապանյան թիմի հետ խաղում «Ուրարտուի» մեկնարկային կազմում է:
Նա «Ուրարտուի» կազմում ամենից շատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստն է:
Բարեղամյանը նորամուտը նշել է 2005 թվականին։ «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր։ Հայաստանի առաջնությունում Բարեղամյանն «Ուրարտուի» մարզաշապիկով 11 գոլ է խփել։
Յուրիցա Գրգեցն էլ խաղաժամանակ ստանալու դեպքում կանցկացնի իր 20-րդ հանդիպումն «Ուրարտուի» կազմում։