Գերմանիայի հավաքականի և «Արսենալի» նախկին հարձակվող Լուկաշ Պոդոլսկին պատմել է իր լեհական արմատների մասին, տեղեկացնում է kicker-ը:
«Գիտեմ՝ Լեհաստանում մարդիկ կան, ովքեր ինձ դավաճան են համարում: Չեմ հասկանում նման մարդկանց:
Գերմանիան ինձ տվել է այն ամենը, ինչին ես չէի կարող հասնել Լեհաստանում: Ես շնորհակալ եմ այս երկրին և նրանց բնակիչներին:
Գերմանական կարգապահությունը շատ է օգնել ինձ:
Այդուհանդերձ, գիտեմ ՝ Լեհաստանում շատերը հպարտանում են իմ հաջողություններով»,- ասել է Պոդոլսկին:
Հիշեցնենք, որ 35-ամյա հարձակվողն այժմ խաղում է «Անթալյասպոր» ակումբում: