«Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է «զինագործների» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մասին։
«Նա ինձ համար հոր պես էր։ Հիմնականում դու վիճում ես քո հոր հետ, գոռում ես նրա վրա, բայց վերջում նա պատժում է քեզ։
Մենք բարդ հարաբերություններ էլ ենք ունեցել։ Երբեմն դրանք բարդ են եղել, երբեմն լավագույնն են եղել։ Լինում են դեպքեր, երբ մենք լավագույն ընկեր ենք, կամ էլ թշնամիներ, որոնք վիճում են իրար հետ։
Այդպես է միշտ լինում, երբ դու սիրում ես ինչ-որ մեկին։ Վեճը ծագում է, քանի որ քեզ համար միևնույն չէ»,-ասել է Անրին։
























































