«Ռոման» շարունակում է հետաքրքրվել «Տոտենհեմի» բելգիացի պաշտպան Յան Վերտոնգենով և «Լիվերպուլի» խորվաթ պաշտպան Դեյան Լովրենով։
Gazetta dello Sport-ի փոխանցմամբ՝ հռոմեացիները կարող են գնել այս երկու ֆուտբոլիստներից մեկին՝ որպես Քրիս Սմոլինգի փոխարինող, որը կարող է վերադառնալ ՄՅՈՒ վարձակալության ավարտին։
Հաղորդվում է, որ «Ռոման» ցանկանում է գնել Սմոլինգի ամբողջական տրանսֆերը, սակայն կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել։
Յան Վերտոնգենը մեծ հավանականությամբ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կլքի «Տոտենհեմը»։ Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Բետիսը»։