Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը բաց է թողել թիմի մարզումը, տեղեկացնում է Marca-ն:
30-ամյա ֆուտբոլիստի մոտ հոգնածություն կա և թիմի բժիշկները որոշել են հանգստանալու հնարավորություն տալ ուելսցուն:
Հաղորդվում է, որ մարզումը բաց է թողել նաև Մարիանո Դիասը:
Հիշեցնենք, որ Բեյլը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում և դարձել ՝ 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:
Հավելենք, որ Լա լիգան վերսկսվելու է հունիսի 14-ին: «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունելու է «Էյբարին»: