«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վնասվածք է ստացել թիմի`այսօր կայացած մարզման ժամանակ, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր կայքում:
38-ամյա շվեդ ֆուտբոլիստը թիմակիցների հետ խաղի ժամանակ սրունքի շրջանում ցավ է զգացել և կանգ առել: Ֆուտբոլիստը ժամանակից շուտ լքել է դաշտը:
Չնայած նրան, որ Զլատանը ինքնուրույն է լքել «Միլանի» բազան, նա կարող է երկար ժամանակ բաց թողնել: Կասկած կա, որ ֆուտբոլիստի մոտ վնասվածքի կրկնություն է գրանցվել, որը ստացել էր տարվա սկզբին ու մի քանի շաբաթ էր բաց թողել, սակայն իրավիճակը բարդացնում է այն, որ շվեդ խաղացողը, ամենայն հավանականությամբ, վնասել է նաև աքիլեսյան գարշապարը:
Հստակ ախտորոշումը հայտնի կդառնա այսօրվա բուժզննումից հետո: