ՊՍԺ-ն և մի քանի այլ ֆրանսիական թիմ կարող են հուլիսին ընկերական մրցաշար կազմակերպել Քաթարում՝ այդկերպ պատրաստվելով պաշտոնական խաղերի վերսկսմանը:
Սպասվում է ՊՍԺ-ի, «Լիլի»,«Լիոնի» ու «Սենտ-Էտյենի« մասնակցությունը: ՊՍԺ-ն այդ խաղերի միջոցով կպատրաստվի նաև Չեմպիոնների լիգայի վերսկսմանը:
Սպասվում է, որ բոլոր խաղերը կկայանան Քաթարի մայրաքաղաք Դոհայում: Այս պահին Քաթարի սահմանները փակ են օտարերկրացիների համար, սակայն հուլիսին կարող է իրավիճակը փոխվել: