«Բարսելոնան» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել մի քանի ֆուտբոլիստների, հաղորդում է Marca-ն։
Պարբերականի տեղեկություններով՝ կատալոնական ակումբից հեռանալու գլխավոր հավակնորդներն են կիսապաշտպաններ Արթուրո Վիդալը և Իվան Ռակիտիչը։ «Կապտանռնագույնները» ցանկանում են բաժանվել նաև պաշտպան Սամուել Յումտիտիից, ինչի մասին հաղորդվել էր ավելի վաղ:
«Բարսելոնայի» նման ծրագրերի պատճառը կազմի և աշխատավարձերի ծանրաբեռնվածությունն է: